Ցանկանում են 3 ամսով երկարացնել տնային կալանքը. իրենց հույսն է՝ խոչընդոտել Սամվել Կարապետյանի և ժողովրդի շփմանը. Նարեկ Կարապետյան



Նիստի հիմնական բնույթը մեկ բանի մեջ է՝ արդյո՞ք դատարանը կգնա ժողովրդավարության ուղով, որ Սամվել Կարապետյանը կարողանա մասնակցել նախընտրական քարոզարշավին: Արդյո՞ք Սամվել Կարապետյանը մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, լինելո՞ւ է բոլոր քաղաքներում, թե՝ ոչ: Այսօրվա գլխավոր հարցը սա է: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:



«Դատախազությունը ցանկանում է երեք ամսով երկարացնել տնային կալանքը, որովհետև երեք ամսվա իրենց հույսն այն է, որ կխոչընդոտեն Սամվել Կարապետյանին՝ շփվելու իր ժողովրդի հետ»,-նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment