Գյումրիում կայացավ «Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը ՀՀ-ում» խորագրով ձեռնարկի շնորհանդեսը, որը միտված է ընտրական գործընթացների ընթացքում հնարավոր հանցավոր դրսևորումների ճիշտ ընկալմանը և դրանց իրավական գնահատմանը։ Ձեռնարկը լույս է տեսել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ և համահեղինակվել է Արդարադատության ակադեմիայի ղեկավար Սերգեյ Առաքելյանի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Աննա Մարգարյանի կողմից։