Ավելի վատ, քան օղին․ որն է լյարդը քայքայող ամենավատ սնունդը

Լյարդը մարդու օրգանիզմի հիմնական «մաքրող» օրգանն է, սակայն ոչ միայն ալկոհոլն է այն վնասում։ Բժիշկները գնալով ավելի հաճախ են զգուշացնում, որ որոշ սննդատեսակներ կարող են լյարդի վրա նույնիսկ ավելի երկարատև և կուտակային վնաս հասցնել, քան ալկոհոլի չափավոր օգտագործումը։

Խոսքը հատկապես վերաբերում է ավելացված շաքար պարունակող սննդին և ըմպելիքներին՝ գազավորված խմիչքներին, քաղցրավենիքին, պատրաստի հյութերին և ֆաստֆուդին։

Մասնագետների խոսքով՝ հենց շաքարի ավելցուկն է համարվում լյարդի համար ամենավտանգավոր գործոններից մեկը։

Շաքարի մեծ քանակը օրգանիզմում վերածվում է ճարպի, որը կուտակվում է լյարդում և կարող է հանգեցնել ճարպային լյարդ հիվանդության զարգացմանը։ Ժամանակի ընթացքում սա կարող է վերածվել բորբոքման, իսկ ավելի ծանր դեպքերում՝ լուրջ բարդությունների։

Խնդիրը նրանում է, որ շատ մարդիկ չեն էլ նկատում, թե որքան շաքար են օգտագործում օրական․ այն առկա է ոչ միայն քաղցրավենիքներում, այլև «անվնաս» թվացող մթերքներում՝ սոուսներում, փաթեթավորված սննդում և նույնիսկ որոշ ըմպելիքներում։

Բացի այդ, վերամշակված և յուղոտ սնունդը նույնպես ծանրաբեռնում է լյարդը՝ խանգարելով դրա բնական աշխատանքը և արագացնելով վնասման գործընթացը։

Բժիշկները խորհուրդ են տալիս՝

  • սահմանափակել գազավորված և քաղցր ըմպելիքները
  • նվազեցնել ֆաստֆուդի օգտագործումը
  • նախապատվություն տալ բնական և թարմ սննդին

Ակնհայտ է․ լյարդի ամենամեծ թշնամին միշտ չէ, որ ալկոհոլն է։ Ժամանակակից սննդակարգը, հատկապես շաքարով և վերամշակված մթերքներով հարուստ, կարող է ավելի աննկատ, բայց ոչ պակաս վտանգավոր վնաս հասցնել առողջությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Leave a Comment