Ձերբակալություններ հայ-թուրքական սահմանին մոտակայքում․ 4000 տուփ սիգարետ է բռնագրավել․ Anadolu

Հայաստանի հետ սահմանակից Թուզլուջայի շրջանում  մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ծառայողները հայտնաբերել են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ներկրված էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսներ։ 

Թուրքական Anadolu գործակալության տեղեկություններով՝ իրավապահները ձերբակալել են մաքսանենգության մեջ մեղադրվող 6 անձի։

 Վերջիններիս մեքենայի զննությամբ հայտնաբերվել է Հայաստանից Թուրքիա անօրինական ճանապարհով տեղափոխված 4000 տուփ էլեկտրոնային սիգարետ և 7 բջջային հեռախոս։

Leave a Comment