ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմիանա ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի դեսպանների միջև բանակցություններին, հայտարարել է Պետդեպարտամենտը։
«Պետդեպարտամենտի կողմից հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն միանում է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերի և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մուավադի հետ հակամարտությունների կարգավորման վերաբերյալ աշխատանքային բանակցություններին Պետդեպարտամենտում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Լիբանանը, ամերիկյան միջնորդների միջոցով, խնդրել է Իսրայելին դադարեցնել իր տարածքում հարվածները ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ։ Հետագայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նա հանձնարարել է երկրի կաբինետին սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ, որոնց նպատակն է զինաթափել շիական «Հըզբոլլահ» շարժումը և խաղաղություն հաստատել երկու երկրների միջև։