Մադյարը հայտարարել է, որ չի աջակցում Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Հունգարիայի «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որը հաղթել էր ընտրություններում, հայտարարել է, որ չի աջակցում Ուկրաինայի արագացված անդամակցությանը Եվրամիությանը։

«Կարող եմ ասել այն, ինչ մենք ասել ենք սկզբից. մենք չենք աջակցում Ուկրաինայի արագացված անդամակցությանը ԵՄ-ին: Մենք խոսում ենք պատերազմող երկրի մասին, և պատերազմող երկրի համար բացարձակապես անհնար է միանալ Եվրամիությանը», – ասել է նա միջազգային մամուլի համար հրավիրված ասուլիսում:

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան կիրակի օրը: Հունգարիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 98.9%-ի հաշվարկից հետո Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը զգալի առավելություն ունի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ:

Leave a Comment