Պակիստանը ակտիվացրել է դիվանագիտական ջանքերը՝ Իրանին և Միացյալ Նահանգներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Նրա խոսքով՝ չնայած շաբաթավերջյան բանակցություններում առաջընթացի բացակայությանը, Պակիստանի իշխանությունները հայտարարում են, որ զգուշավոր լավատեսություն են պահպանում երկու կողմերի միջև շարունակական փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Պաշտոնյան նաև նշել է, որ Իսլամաբադը ակտիվորեն համագործակցում է և՛ Վաշինգտոնի, և՛ Թեհրանի հետ՝ կոչ անելով նրանց վերսկսել երկխոսությունը առաջին իսկ հնարավորության դեպքում: