Բոլոր նրանք, ովքեր չեն վճարում, ամաչելու և պատասխանատվություն կրելու փոխարեն հաճախ փորձում են արդարանալ, հանդես են գալիս ելույթներով և երբեմն էլ դրսևորում ագրեսիվ վարքագիծ։ Այս մասին գործակարգավարական նիստում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչորեն վճարում են հանրային տրանսպորտից օգտվելիս։
«Մենք ենք մեղավոր՝ բոլորս, նաև սիրելի երևանցիներ ամենայն սիրով և հարգանքով՝ շնորհակալություն բոլոր պարտաճանաչ քաղաքացիներին, որովհետև իրականում մենք բոլորս մեր պարտքն ենք կատարում»,– ասել է Տիգրան Ավինյանը։
Նա նաև ընդգծել է, որ 2022 թվականից ի վեր չկա տարի, երբ Երևանում չավելացվի շարժակազմը․ քաղաքը պարբերաբար ձեռք է բերում նոր ավտոբուսներ և տրոլեյբուսներ։
Մանրամասները՝ տեսանյութում։