Թրամփը հայտարարել է, որ իր համար միևնույն է՝ Իրանը կվերադառնա՞ բանակցություններին, թե՞ ոչ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար միևնույն է՝ Իրանը կվերադառնա՞ Վաշինգտոնի հետ բանակցություններին, թե՞ ոչ։

«Ինձ համար միևնույն է՝ նրանք կվերադառնան բանակցություններին, թե ոչ։ Եթե նրանք չվերադառնան, ես համաձայն եմ դրա հետ», – լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ կսպասի Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն։

Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնը «շատ բարեկամական է եղել», քանի որ ԱՄՆ-ն «շատ կամուրջներ չի քանդել՝ միայն մեկը»։

Շաբաթ օրը Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ սկսեցին Իսլամաբադում: Կիրակի առավոտյան ԱՄՆ պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ երկարատև բանակցությունների ընթացքում:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային պարզաբանել է, որ մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, սակայն երկու կամ երեք հիմնական կետերի շուրջ նրանց դիրքորոշումները մնացել են հեռու։

Leave a Comment