ԿԲ-ն հիշեցնում է թղթադրամների վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից.

• 500 դրամ (1999 թ., Ալեքսանդր Թամանյան)

• 1000 դրամ (1999, 2001, 2011, 2015 թթ., Եղիշե Չարենց)

• 5000 դրամ (1999, 2003, 2009, 2012 թթ., Հովհաննես Թումանյան)

• 10000 դրամ (2003, 2006, 2008, 2012 թթ., Ավետիք Իսահակյան)

• 20000 դրամ (1999, 2007, 2009, 2012 թթ., Մարտիրոս Սարյան)

 Նշված օրվանից հետո քաղաքացիները կարող են իրենց մոտ առկա «հին» թողարկման թղթադրամները՝

  •  անվճար
  •  անժամկետ
  •  առանց սահմանափակումների

փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։

Leave a Comment