
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կադաստրի նախկին պետը մեղադրվում է տարիներ առաջ Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար։ Այդ հուշարձանները եկեղեցիներ են, բա նա ո՞ւմ պետք է հանձներ եկեղեցիները։ Կիրանցի, Աճարկուտի, Ոսկեպարի, Դիլիջանի անտառներում մեր հնամենի վանքերը հանձնված են պետության պահպանությանը, դրանք տասնյակներ շարունակ չեն նորոգվում, քանդվում են, պետությունը չի նորոգում դրանք։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն եթե հունիսին վերընտրվեցին, մեր, սարերի ու անտառների վանքերը հանձնելու են «Իրական Հայաստան»՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձած» 300 հազար ադրբեջանցիներին, որպես ադրբեջանական-աղվանական մշակութային ժառանգություն»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան