ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարփը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կսկսի մաքրել Հորմուզի նեղուցը իրանական ականներից՝ որպես բարի ծառայություն այն երկրներին, որոնք «քաջություն չունեն» դա անելու։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի, հաղորդել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի մի քանի նավեր անցել են Հորմուզի նեղուցով՝ առանց Իրանի հետ համաձայնեցման՝ Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունների ֆոնին։ Ավելին, Թրամփը շաբաթ օրը ավելի վաղ հայտարարել էր, որ կան այլընտրանքներ Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխմանը։
«Մենք այժմ սկսում ենք Հորմուզի նեղուցը մաքրելու գործընթացը՝ որպես ծառայություն աշխարհի տարբեր երկրներին, այդ թվում՝ Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային, Գերմանիային և շատ ուրիշներին։ Անհավանական է, բայց նրանք ո՛չ քաջություն ունեն, ո՛չ էլ կամք՝ այս աշխատանքն իրենք կատարելու համար», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են։ Նա նաև խոստովանել է, որ իրեն չի հետաքրքրում բանակցությունների արդյունքը, քանի որ ձախողումը կարող է հանգեցնել Վաշինգտոնի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը։