ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը Իսլամաբադում Իրանի հետ կայանալիք բանակցություններին, երկկողմ հանդիպում է ունեցել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ, հայտնել է Սպիտակ տունը։
«Փոխնախագահը երկկողմ հանդիպում է ունեցել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ», – հայտնել են Սպիտակ տանը մամուլի ծառայությունից։
Սպիտակ տունը հավելել է, որ ամերիկյան կողմը հանդիպմանը ներկայացնում են նաև նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։