
Ապրիլի 11-ի գիշերն Օդեսան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Հաղորդվում է երկու զոհի և երկու վիրավորի մասին:
Հարվածների տակ է հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքը։ Վնասվել են տասնյակ մասնավոր և բազմաբնակարան շենքեր, հանրակացարան, մանկապարտեզ և սննդի օբյեկտներ:

Զոհերից երկուսը հայտնաբերվել են մասնավոր բնակելի տանը՝ հրդեհը մարելուց հետո:
Սա Օդեսայի վրա իրականացված հարձակումների շարքի հերթական դեպքն է։ Նախորդ օրերին՝ ապրիլի 9-ին և 10-ին, նույնպես գրանցվել էին ԱԹՍ-ներով հարվածներ:
Ռուս զինվորականները Օդեսայի վրա զանգվածային հարձակումը չեն մեկնաբանել։