BBC-ն առանձնացրել է ֆուտբոլի լավագույն նվիրյալներին

Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականը կազմել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը՝ ընդգրկելով այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել են միայն մեկ ակումբում:

​Առաջին տեղում «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին է։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է նրա նույնպես հայտնի հայրենակից Պաոլո Մալդինին։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը։

​Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1.Ֆրանչեսկո Տոտի («Ռոմա», 1992-2017)
2.Պաոլո Մալդինի («Միլան», 1984-2009)
3.Ռայան Գիգզ («Մանչեսթեր Յունայթեդ», 1990-2014)
4.Տոնի Ադամս («Արսենալ», 1983-2002)
5.Կառլես Պույոլ («Բարսելոնա», 1996-2014)
6.Ջեյմի Կարագեր («Լիվերպուլ», 1996-2013)
7.Մեթ Լե Տիսիե («Սաութհեմփթոն», 1986-2002)
8.Ջուզեպպե Բերգոմի («Ինտեր», 1979-1999)
9.​Լև Յաշին (Մոսկվայի «Դինամո», 1950-1970)
10.Ինյակի Ուիլյամս («Ատլետիկ» Բիլբաո, հանդես է գալիս 2014 թվականից մինչ օրս)։

Leave a Comment