Դիակի ճարպը օգտագործել են կրծքերի մեծացման և հետույքի բարձրացման համար

Ըստ Le Point- ի՝ Միացյալ Նահանգների գեղագիտական ​​կլինիկաները օրինականորեն օգտագործում են մարդու դիակի ճարպից պատրաստված ներարկային դեղամիջոցներ կրծքերի մեծացման, հետույքի բարձրացման, փոսիկների շտկման և այտերի լրացման համար ։

Մահացած դոնորներից ստացված ճարպի վրա հիմնված արտադրանքը մոտ տասը տարի է, ինչ տարածված է ամերիկյան կլինիկաներում։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դիակների ճարպը ենթարկվում է խիստ մաքրման գործընթացի, որի ընթացքում հեռացվում է ամբողջ գենետիկական նյութը, և միայն դրանից հետո այն ներարկվում է հիվանդներին։

Զգույշ նախապատրաստման շնորհիվ, նման ճարպը, ենթադրաբար, վտանգ չի ներկայացնում, և ներարկումից հետո հիվանդի բջիջները այն ամբողջությամբ վերածում են իրենց սեփական ճարպի։

Այս մեթոդը հաստատված է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից։ Ավելին, հիվանդները ավելի ու ավելի հաճախ են դիմում դրան՝ լիպոֆիլինգի փոխարեն։

Leave a Comment