
Լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում գրեթե ամեն օր եմ տեսնում վարորդների, որոնք երեխաներին ծնկներին դրած են մեքենա վարում, կամ կողքի նստարանին՝ մյուս ծնողի գրկին է երեխան: Կամ հետևի նստարանում մեկ, կամ մի քանի երեխաներ, որոնք ամրակապված չեն, կամ կրկին մեծերի ծնկներին են:
Մարզերում այս տեսարաններն ավելի հաճախ են հանդիպում: Սա խիստ վերահսկողության պակասի հետևանք է ու նաև սխալ համոզմունք, թե մեքենայում մեծերի գրիկն ամենաապահովն է փոքրերի համար»։
Աղբյուրը` Նարինե Ղալեչյան