ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ծանոթացել է Ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուին 

Հայաստանի ազգային պատկերասրահը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին, հայտնում են պատկերասրահից։

«Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ Դեյվիդ Ալենը շրջել է թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել հայկական և համաշխարհային կերպարվեստի հարուստ հավաքածուին ու մեր մշակութային ժառանգության բացառիկ նմուշներին։ Այցի ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչն իր հիացմունքն է արտահայտել ներկայացված գործերի և պատկերասրահի պատմական նշանակության հանդեպ։

Մշակութային նման այցելությունները կարևոր կամուրջ են երկու երկրների միջև փոխադարձ ճանաչողության և համագործակցության ամրապնդման համար», — ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment