ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման. այս մասին հայտնում են հանձնաժողովից։

ԿԸՀ ներկայացուցիչները հանդիպմանը կներկայացնեն օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները և ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը, որոնք կիրառվելու են առաջիկա ԱԺ ընտրություններին։

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 11։00-ին ԿԸՀ վարչական շենքում, Գ․ Քոչար 21 Ա։

Leave a Comment