Պահպանիր քո բերդը

Պահպանիր քո բերդը

10.04.2026 | 20:27

Ապրիլի 11Մի՛ մոռացիր, որ Իմ հետևորդները պետք է լինեն առանձնահատուկ ժողովուրդ` զատված ուրիշներից, տարբեր` ճանապարհներով, կյանքի տարբեր չափանիշներով ու սովորույթներով և այլ շարժառիթներից մղում ստացող:

Աղոթեք սիրո համար:

Աղոթք արեք, որ Իմ սիրո հոգին իջնի բոլոր նրանց վրա, ում հանդիպում եք:

Դուք ձեզ հետ խիստ վարվեք:

Սովորեք սիրել ու պահել կարգ ու կանոնը:

Ոչ մի դեպքում հետ մի դարձեք ձեր նվաճած կետից: Կարգապահություն ու դարձյալ կարգապահություն: Սիրեք այն և ուրախացեք` իրագործելով:

Մտածումը և ցանկությունը կարող են լեռներ շարժել իրենց տեղից:

Մեկնաբանություններ

Leave a Comment