Նա անընդհատ սադրում է մրցակիցներին ու նվնվում․ Մաթեուսը քննադատել է Վինիսիուսին

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսը խիստ քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի վարքագիծը:

«Վինիսիուսն, անկասկած, շատ ուժեղ ֆուտբոլիստ է, սակայն նա անընդհատ սադրում է մրցակիցներին: Իսկ երբ նրա դեմ սկսում են կոշտ գործել, անմիջապես սկսում է բողոքել ու նվնվալ. դա շատ բնորոշ է նրան»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը Sky 90 հեռուստաալիքի եթերում:

Leave a Comment