Ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ Մասնավորապես՝
500 դրամ (1999 թ., Ալեքսանդր Թամանյան)
1000 դրամ (1999, 2001, 2011, 2015 թթ., Եղիշե Չարենց)
5000 դրամ (1999, 2003, 2009, 2012 թթ., Հովհաննես Թումանյան)
10 000 դրամ (2003, 2006, 2008, 2012 թթ., Ավետիք Իսահակյան)
20 000 դրամ (1999, 2007, 2009, 2012 թթ., Մարտիրոս Սարյան)
Գերատեսչությունից հայտնում են, որ նշված օրվանից հետո քաղաքացիները կարող են իրենց մոտ առկա «հին» թողարկման թղթադրամներն անվճար, անժամկետ և առանց սահմանափակումների փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։
