Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղերից հետո Goal պորտալը թարմացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Այն շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Լավագույն եռյակում է հայտնվել «Բավարիայի» ևս մեկ ներկայացուցիչ՝ Մայքլ Օլիսեն, իսկ կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը նահանջել է չորրորդ հորիզոնական:
Goal-ի վարկածով 2026 թվականի «Ոսկե գնդակի» 15 գլխավոր հավակնորդները՝
1.Հարի Քեյն («Բավարիա»)
2.Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
3.Մայքլ Օլիսե («Բավարիա»)
4.Լամին Յամալ («Բարսելոնա»)
5.Լուիս Դիաս («Բավարիա»)
6.Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
7.Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»)
8.Դեկլան Ռայս («Արսենալ»)
9.Վիտինյա (ՊՍԺ)
10.Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)