Ղազախստանը Հայաստանին է հանձնել 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման մեջ մեղադրվող անձին




 


Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ա.Զ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին:


 


ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան:


 


 


ՀՀ գլխավոր դատախազություն


 


 


Leave a Comment