ՔԿ-ն կհարցաքննի եկեղեցում վարչապետի մասնակցությամբ միջադեպի ականատեսներին. ԶԼՄ

Քննչական կոմիտեում (ՔԿ) միջնորդություններ են նախապատրաստվում Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսներին հարցաքննելու նպատակով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ դեռ հայտնի չէ, թե քանի անձ կկանչվի հարցաքննության։

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպը տեղի էր ունեցել պատարագի ընթացքում։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել, ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք և ուղեղի ցնցում։

Աշխատանքից ազատման դիմումներ են գրել Մինասյանի քրեական գործը քննող 2 քննիչները՝ Հակոբ Հակոբկոխյանը և Դավիթ Կիրակոսյանը:

Մինասյանի աջակիցներն ակցիաներ են անցկացրել Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Վերջին ակցիայի ժամանակ նրանք պահանջել են հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ և վերացնել նրա կալանքը։

Leave a Comment