
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանը «շատ վատ աշխատանք» է կատարում՝ թույլ տալով նավթի անցումը Հորմուզի նեղուցով։
«Իրանը շատ վատ աշխատանք է կատարում, ոմանք կասեն՝ անպատվաբեր, թույլ տալով նավթի անցումը Հորմուզի նեղուցով։ Սա այն համաձայնագիրը չէ, որը մենք ունենք», – Truth Social-ում գրել է Թրամփը
«Կան հաղորդագրություններ, որ Իրանը վճարներ է գանձում Հորմուզի նեղուցով անցնող տանկերներից։ Ավելի լավ է դա չանեն, իսկ եթե դա անում են, ապա ավելի լավ է հիմա դադարեցնեն», – մեկ այլ գրառման մեջ գրել է Միացյալ Նահանգների նախագահը:
Երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի շրջանակում Թրամփի կարևորագույն պահանջներից մեկը Հորմուզի նեղուցով նավագնացության ազատ հոսքն է, որը Իրանը փաստացի փակել է: Թեհրանը խոստացել է վերաբացել նավագնացությունը, թեև միայն իրանական զինվորականների հետ համակարգմամբ և տուրքի վճարմամբ:
Նավերից նախկինում երբևէ վճար չի գանձվել նեղուցով անցնելու համար, որը համարվում է միջազգային ջրային ուղի և չի գտնվում որևէ երկրի իշխանության ներքո։