Մահացել է Աֆրիկա Բամբաատան` հիփ հոփի «կնքահայրը» — Հայաստանի Հանրային Ռադիո

Ամերիկացի ռեփեր եւ դիջեյ Աֆրիկա Բամբաատան մահացել է նախօրեին Ֆիլադելֆիայում՝ ուռուցքաբանական հիվանդության բարդության հետեւանքով։ Նա 67 տարեկան էր։

Բամբաատան (իրական անունը՝ Լենս Թեյլոր) համարվում է հիփ-հոփի կնքահայր, առավել հայտնի է իր «Planet Rock» հիթով, որը թողարկվել է 1982 թվականին։

Վերջին տարիներին Բամբաատան մեղադրվում էր 1980- 1990-ական թվականներին տեղի ունեցած սեռական ոտնձգությունների մեջ։ 2025 թվականին նա դատական կարգավորման շրջանակում փոխհատուցում էր վճարել։

Leave a Comment