
Ամերիկացի ռեփեր եւ դիջեյ Աֆրիկա Բամբաատան մահացել է նախօրեին Ֆիլադելֆիայում՝ ուռուցքաբանական հիվանդության բարդության հետեւանքով։ Նա 67 տարեկան էր։
Բամբաատան (իրական անունը՝ Լենս Թեյլոր) համարվում է հիփ-հոփի կնքահայր, առավել հայտնի է իր «Planet Rock» հիթով, որը թողարկվել է 1982 թվականին։
Վերջին տարիներին Բամբաատան մեղադրվում էր 1980- 1990-ական թվականներին տեղի ունեցած սեռական ոտնձգությունների մեջ։ 2025 թվականին նա դատական կարգավորման շրջանակում փոխհատուցում էր վճարել։