Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ նոր փուլ կտեղափոխեն Հորմուզի նեղուցի կառավարումը, կպահանջեն փոխհատուցում պատճառված յուրաքանչյուր վնասի համար։
«Մենք պատերազմ չենք փնտրել և չենք փնտրում, բայց երբեք չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից, և այս առումով ամբողջ դիմադրության ճակատը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն»,- նշել է նա։
Խամենեին նաև դիմել է Իրանի հարևաններին․ «Իրանի հարևաններ, ականատես եք լինում հրաշքի։ Ճիշտ տեսեք, ճիշտ հասկացեք, ճիշտ դիրքորոշում ընդունեք և զգույշ եղեք սատանայի կեղծ խոստումներից։ Մենք դեռ սպասում ենք ձեզանից համապատասխան արձագանք՝ մեր եղբայրությունն ու բարի կամքը ցույց տալու համար»,- նշել է նա։
