
Մերձավոր Արևելքում հաստատված հրադադարը կարագացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կալանավորման գործընթացը, կարծում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Նեթանյահուի դատավարությունը կվերսկսվի կիրակի օրը։ Տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, հրադադարը կարագացնի նրա կալանավորումը։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է կործանել իր տնտեսությունը՝ թույլ տալով Նեթանյահուին սպանել դիվանագիտությունը, դա նրանց ընտրությունը կլինի։ Մենք կարծում ենք, որ դա հիմարություն կլինի, բայց մենք պատրաստ ենք դրան», – գրել է նախարարը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Jerusalem Post-ը գրել էր, որ Նեթանյահուի դեմ քրեական գործերով դատական լսումները կշարունակվեն կիրակի՝ Իրանի հետ հակամարտության սկսվելու պատճառով դադարից հետո:
Նեթանյահուի նկատմամբ մի քանի քրեական գործ է քննվում։ Կաշառք ստանալու ամենալուրջ մեղադրանքներն առաջադրվել են, այսպես կոչված, «4000 գործով», որը վերաբերում է երկրում խոշորագույն հեռահաղորդակցական «Բեզեկ» խմբի շահերի լոբբինգին՝ ընկերության վերահսկողության տակ գտնվող «Walla» հայտնի լրատվական ինտերնետ-ռեսուրսում Նեթանյահուի նկատմամբ դրական վերաբերմունքի դիմաց: