Պուտինը հայտարարել է Զատկի զինադադարի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Զատկի զինադադարի մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ, մոտեցող ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ, ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև 2026 թվականի ապրիլի 12-ի օրվա վերջը հայտարարվում է զինադադար», – ասվում է հայտարարության մեջ։

Կրեմլը նաև նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է, որ Ուկրաինան կհետևի Մոսկվայի օրինակին՝ Զատկի զինադադարի հարցում։

«Մենք ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի Ռուսաստանի Դաշնության օրինակին (Զատկի զինադադարի հարցում)», – ասվում է հայտարարության մեջ։

Ռուսական զորքերին հրահանգվել է դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով՝ ապրիլի 11-12-ը Զատկի զինադադարի ժամանակ, բայց պատրաստ լինել ճնշել թշնամու ցանկացած ագրեսիա։

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Ա.Ռ. Բելոուսովին և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – զորքերի միացյալ խմբի հրամանատար, բանակի գեներալ Վ.Վ. Գերասիմովին հանձնարարվել է այս ժամանակահատվածում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերը պետք է պատրաստ լինեն ճնշելու թշնամու կողմից հնարավոր սադրանքները, ինչպես նաև ցանկացած ագրեսիվ գործողություն», – ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Leave a Comment