«Հրադադար չկա». Նեթանյահուն հայտարարում է հարվածների շարունակության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանում հրադադար չկա և ռազմական գործողությունները շարունակվում են, հաղորդում է BBC-ին։

Երկրի հյուսիսում բնակվողներին ուղղված ուղերձում վարչապետը նշել է. «Մենք շարունակում ենք ուժով հարվածել «Հեզբոլլահ»-ին և չենք դադարի, մինչև չվերականգնենք ձեր անվտանգությունը»։

Նեթանյահուն վերահաստատել է Իսրայելի հիմնական նպատակները՝ «Հեզբոլլահի» զինաթափումը և Իսրայելի ու Լիբանանի միջև «պատմական և կայուն խաղաղության համաձայնագրի» ապահովումը։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Նեթանյահուն իրեն հայտնել է, թե Իսրայելը պատրաստվում է թուլացնել Լիբանանում հարվածների ուժգնությունը՝ շարունակվող խաղաղության բանակցությունների ֆոնին։

Leave a Comment