«Հարկատուներիս հարկերից ձևավորված պետբյուջեից ինչո՞ւ է միլիոններ տրվում ինչ-որ մեկի բիզնեսի համար»․ Ոսկան Սարգսյան

«Հարկատուներիս հարկերից ձևավորված պետբյուջեից ինչո՞ւ է միլիոններ տրվում ինչ-որ մեկի բիզնեսի համար»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրազդանի կիրճում հանգստի գոտու համար ինչո՞ւ է հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետբյուջեց միլիոններ տրվում․
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կառուցելու ծրագրի նախագիծը։ Այդ ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 172 միլիոն 68 հազար դրամ։ Հրազդանի կիրճում հանգստի գոտին բիզնես նախագիծ է, որը նախատեսում է շահութներ ստանալ։ Հարկատուներիս հարկերից ձևավորված պետբյուջեից ինչո՞ւ է 172 միլիոն դրամ տրվում ինչ-որ մեկի բիզնես նախագծի համար, այն էլ այդպիսի գրավիչ վայրում՝ Հրազդամի կիրճում։ Պետբյուջեի փողերը մսխելու դասական օրինակ է»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment