Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորը վշտակցությունն է հայտնել ապրիլի 8-ին Լիբանանում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գերատեսչությունը համապատասխան գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում ենք բոլոր վիրավորներին արագ ապաքինում՝ հույս հայտնելով լարվածության թուլացման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման համար»,-ասված է գրառման մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: