Խորապես վշտացած ենք Լիբանանում հարյուրավոր զոհերի մասին լուրերից․ ՀՀ ԱԳՆ – Նորություններ 09.04.2026

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ խորապես վշտացած է Լիբանանին հասցված հարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների մասին լուրերից:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին ՝ հույս հայտնելով, որ բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն», – ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ X-ում տեղադրված հաղորդագրության մեջ։

Leave a Comment