Իրանի բանակի ներկայացուցիչ Ամիր Ակրիմանիան հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը շարունակում են պատրաստ և զգոն լինել Միացյալ Նահանգների հետ հրադադարի պայմաններում՝ ասելով, որ ամերիկացիներին չի կարելի վստահել։
«Ամերիկացիները, մասնավորապես ( ԱՄՆ նախագահ Դոնալդ – խմբ.) Թրամփը, ապացուցել են, որ նրանց չի կարելի վստահել. մեր ձեռքը ձգանի վրա է», – ասել է Ակրիմանիան իրանական SNN հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն ապացուցել է իր անվստահելիությունը, այդ թվում՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀԳՀԾ) բանակցությունների համատեքստում։