ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինծառայողներն ու սպառազինությունը կմնան Իրանի սահմանների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնագրի բոլոր պայմանները չեն կատարվել։
«ԱՄՆ բոլոր նավերը, օդանավերն ու անձնակազմը՝ լրացուցիչ զինամթերքով, սպառազինությամբ և այն ամենով, ինչը տեղին է ու անհրաժեշտ արդեն իսկ թուլացած թշնամուն մահացու հետապնդման ենթարկելու և ոչնչացնելու համար, կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերված համաձայնագիրը լիարժեքորեն չի պահպանվել», — գրել է ամերիկյան առաջնորդը Truth Social-ում: