Իրանը Հորմուզով անցնող նավերին հրամայել է ընտրել այլընտրանքային երթուղիներ

Իրանի ռազմածովային ուժերը հրահանգ են տվել, որով պարտավորեցնում են Հորմուզի նեղուցով տարանցում պլանավորող բոլոր նավերին հետևել Թեհրանի կողմից առաջարկված երկու այլընտրանքային երթուղիներին՝ ականների հետ բախվելուց խուսափելու համար: Համապատասխան հրահանգը տվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի բանակի էլիտար ստորաբաժանում):

«Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տիրող ռազմական իրավիճակի և ծովում տարբեր հականավային ականների հնարավոր հայտնաբերման պատճառով, նեղուցով տարանցիկ անցնելու մտադրություն ունեցող բոլոր նավերը պարտավոր են, Հորմուզի նեղուցում գտնվող ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ համակարգված, օգտագործել այլընտրանքային երթուղիներ մինչև հետագա ծանուցում», – ասվում է հայտարարության մեջ։

Այնտեղ նշվում է, որ այս որոշումը կայացվել է «ծովային անվտանգության սկզբունքները պահպանելու և ծովային ականների հետ հնարավոր բախումներից պաշտպանվելու նպատակով»։

Leave a Comment