
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ ներկայիս հրադադարը միայն «կանգառ» է հայտարարված նպատակներին հասնելու ճանապարհին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները կվերսկսվեն։
«Մենք դեռ նպատակներ ունենք (Իրանում – խմբ.), և մենք դրանց կհասնենք կա՛մ համաձայնագրի միջոցով, կա՛մ ռազմական գործողությունները վերսկսելով։ Մենք անհրաժեշտության դեպքում կվերադառնանք ռազմական գործողություններին։ Ամերիկացիները մեզ անակնկալի չբերեցին՝ հայտարարելով հրադադարի մասին… Սա միայն կանգառ է մեր բոլոր նպատակներին հասնելու ճանապարհին», – ասել է Նեթանյահուն։