
Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել:
Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են գրավն ու բացակայելու արգելքը։
Քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը։