«Այան եկավ ու իմ աշխարհը դարձավ ավելի ջերմ ու լիարժեք». Լուսինե Թովմասյանը ցույց է տվել նորածին դստերը



Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը Ապրիլի 7-ի առթիվ սոցցանցերի իր էջերում կիսվել է նորածին դստեր առաջին ֆոտոշարքով:



«Ուզում եմ հենց այսօր ձեզ ծանոթացնեմ իմ հրաշքի հետ՝ Այայի


Իմ շատ նուրբ ու քնքուշ աղջկա…Մայրությունը իմ կյանքի ամենասիրելի, ամենադժվար, ամենաքաղցր, ամենաբարդ ու ամենաանհավատալի ճանապարհն է…


Ճանապարհ, որտեղ սովորում ես ամեն օր, սիրում՝ ավելի ուժեղ, քան պատկերացնում էիր, և բացահայտում՝ քո մեջ մի աշխարհ, որի գոյության մասին անգամ չգիտեիր։ Այան եկավ ու իմ աշխարհը դարձավ ավելի ջերմ ու լիարժեք»,- լուսանկարներին կից գրել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment