8 ապրիլի 2026 – 17:41 AMT
PanARMENIAN.Net – Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին:
Նոր Նորքում, Արաբկիրում և Շենգավիթում գերազանցումներ չեն արձանագրվել։
Ազոտի երկօքսիդի պարունակության բարձր մակարդակ է արձանագրվել Նոր Նորքում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին, ինչպես նաև Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 5-6-ը։ Շենգավիթում նման դեպք գրանցվել է ապրիլի 1-ին, իսկ Արաբկիրում գերազանցումներ չեն եղել։
Միևնույն ժամանակ, ծծմբի երկօքսիդի պարունակությունը նշված ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։