Լուսնի շուրջ թռիչք իրականացնող «Արտեմիս 2» առաքելության «Օրիոն» տիեզերանավի զուգարանը շարունակում է աշխատել, սակայն անձնակազմը խնդիր ունի համակարգում կուտակված մեզը տիեզերք դուրս մղելու հարցում։ Զուգարանը առանձնահատուկ ուշադրության է արժանացել, քանի որ այն առաջինն է, որը օգտագործվում է Երկրի ուղեծրից դուրս։ Ավելի վաղ՝ «Ապոլլո 17» և մյուս «Ապոլոն» առաքելությունների ժամանակ տիեզերագնացները օգտագործում էին հատուկ ձեռքի տոպրակներ։
Ըստ առաքելության թռիչքի տնօրեն Ռիք Հենֆլինգի՝ զուգարանը տեխնիկապես աշխատում է, սակայն խնդիր է առաջացել բաքի դատարկման համակարգում. օդափոխման անցքը սպասվածից ավելի թույլ է աշխատում, ինչի պատճառով հեղուկը դժվարությամբ է դուրս մղվում։ Նոր վարկածի համաձայն՝ կեղտաջրերում բակտերիաների առաջացումը կանխելու համար օգտագործվող քիմիական նյութերը կարող են ռեակցիայի մեջ մտնել և առաջացնել մանր մասնիկներ, որոնք խցանում են ֆիլտրերը։ Վերադառնալուց հետո մասնագետները կկարողանան մանրամասն ուսումնասիրել «Օրիոնը» և պարզել, թե ինչն է իրականում առաջացրել խնդիրը։
