Եվ նրանցից ոչ ոք չի ասում՝ «ինչ ուզում է թող լինի, միայն թե պատերազմ չլինի». Արման Աբովյան

Ուզում եք իմանալ թե ինչպես են իրենց երկիրը սիրող և իրենք իրենց հարգող Ազգերը հասնում խաղաղությանը… խնդրեմ – Իրանական աղբյուրները հրապարակում են կադրեր կամուրջների և էլեկտրակայանների մոտից, որտեղ հավաքվում են բնակիչները՝ արձագանքելով իշխանությունների կոչին՝ ստեղծել կենդանի շղթաներ ենթակառուցվածքային օբյեկտների շուրջ, որպեսզի թույլ չտան ամերիկա-իսրայելական հարվածներ։

Եվ նրանցից ոչ ոք չի ասում՝ «ինչ ուզում է թող լինի, միայն թե պատերազմ չլինի»։

Իրանի առաջնորդները խելագարների պես չեն վազվզում փողոցներով և չեն գոռում, թե ամեն ինչում մեղավոր են «Շահի ժամանակվա նախկինները»։

Իրանական հեռուստատեսությամբ չեն հանդես գալիս խոսնակներ, որոնք ասում են, թե, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագիրը «օձիք է իրանցիների վզին» և պետք է դուրս բերել Իրանը այդ «միջուկային թակարդից»։

Թեհրանի բնակիչները չեն մեղադրում իրաքցի շիաներին այն բանում, թե իբր նրանք եկել են Թեհրան և ամեն ինչ զավթել։

Իրանցիները չեն ասում, թե ամենակարևորը առևտուրն է, բաց ճանապարհները, թոշակներն ու բժշկական ապահովագրությունը, իսկ մնացածը նշանակություն չունի, քանզի կարևորը դա խմել, լափել և տժժժաաալլլննն է… իրանցիների մտքով դա նույնիսկ չի անցնում։

Իրանի իշխանությունները չեն ասում, որ պետք է համաձայնվել օկուպանտների պայմաններին՝ «պետականությունը (իբր) փրկելու» համար։

Սովորական իրանցիները ագրեսիայի հենց սկզբից չեն լքում իրենց քաղաքների փողոցները։

Իրանի բնակիչները պատրաստ են պայքարել և մահանալ իրենց Հայրենիքի համար, այլ ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ իբր «խաղաղությունն էլ է արժանապատվություն» անիմաստ բառերի հետևում։

Դա նույնն է, ինչ ասել՝ բերանի առկայությունը հագեցված լինելու նշան է։

Իրանցիները պատրաստ են մահանալ իրենց Հայրենիքի, արժանապատվության , պատվի համար, իսկ դա նշանակում է, որ նրանք կապրեն, և հենց իրենք էլ իրենց իսկական խաղաղությունը կվաստակեն պայքարի միջոցով։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment