Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի, հանգչիր խաղաղությամբ, միստեր. Մխիթարյան

Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի, հանգչիր խաղաղությամբ, միստեր. Մխիթարյան

Ռումինացի լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն մահացել է 81 տարեկան հասակում: Այս մասին իր X-ի էջում հայտնել է ռումինացի լրագրող Էմանուել Ռոսուն:

Լուչեսկուն հոսպիտալացվել էր Ռումինիայի հավաքականի մարզումների ժամանակ: Մարզչի մոտ ախտորոշվել է սուր միոկարդի ինֆարկտ, իսկ կիրակի՝ ապրիլի 5-ին, նրա վիճակը վատթարացել էր, ինչի պատճառով նա հայտնվել էր ​​կոմայի մեջ:

Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում հուզիչ գրառում է կատարել: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը երախտագիտություն է հայտնել մարզչին՝ ընդգծելով նրա վճռորոշ դերը իր պրոֆեսիոնալ կայացման և միջազգային կարիերայի մեկնարկի հարցում:

«Միստեր, դուք իմ առաջին մարզիչներից մեկն էիք՝ նա, ով ինձ հնարավորություն տվեց աճել և սկսել իմ միջազգային կարիերան։ Ես միշտ շնորհակալ կլինեմ ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք ապրել այն, ինչի մասին երազել էի դեռ մանկուց։

Շնորհակալ եմ ձեր առաջնորդության, վստահության և ինձ օգնելու համար՝ դառնալու այն խաղացողն ու մարդը, որը ես այսօր կամ: Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի և խաղի իսկական տեսլականի։

Հանգչիր խաղաղությամբ, միստեր։ Դուք միշտ շատ հատուկ տեղ կզբաղեցնեք իմ սրտում»,- գրել է Մխիթարյանը։

Մարզչական կարիերայի ընթացքում Լուչեսկուն մարզել է Կիևի «Դինամո»-ն, Դոնեցկի «Շախտյոր»-ը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը և Ռումինիայի հավաքականը, որը նրա վերջին մարզչական պաշտոնն է եղել:

Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի և ազգային հավաքականների պատմության ամենատարեց մարզիչն է: Նա իր թիմերի հետ նվաճել է 35 գավաթ, միայն Խոսեպ Գվարդիոլան (40) և Ալեքս Ֆերգյուսոնը (49) են ավելի շատ նվաճել:

Leave a Comment