Հայաստանում գործող միասնական քարտային վճարային ArCa համակարգում ապրիլի 8-ի առավոտյան խափանումներ են գրանցվել, ավելի ուշ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնել են աշխատանքների վերականգնման և խափանումների պատճառների մասին:
Առավոտյան քաղաքացիներն ահազանգել էին, որ Հայաստանի բոլոր բանկերի բանկային քարտերով գործարքներ չեն կարողանում իրականացնել։ ArCa համակարգի պրոցեսինգային կենտրոնում առկա խնդրի վերաբերյալ զգուշացում կար նաև բանկերի օնլայն հավելվածներում։
Ընկերությունից մանրամասնել են, որ խափանումների պատճառը համակարգի պլանային թարմացման աշխատանքներն են։ Տեղեկացրել են, որ այդ աշխատանքները կատարվել են ապրիլի 8-ին՝ 05:30–06:30 ժամանակահատվածում՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։
Արդյունքում, ընկերության փոխանցմամբ, ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել։
Համակարգում խափանումներ էին գրանցվել նաև 2025-ին։
Կարդացեք նաև՝
ArCa համակարգում խնդիրների լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ պլաններ ունենք․ Գալստյան
