ՌԴ-ն նպաստել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Զախարովա

ՌԴ-ն նպաստել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը, հայտարարել է. «Ագրեսիվ և չհրահրված հարձակման մոտեցումը ձախողվել է»։

Նրա խոսքով՝ «բոլոր այն հայտարարությունները, ըստ որոնց անհրաժեշտ էր գործել ավելի ագրեսիվ և հարձակողական, ակտիվորեն արտահայտվել սոցիալական ցանցերում և պնդել, թե «հաղթանակը» արդեն մոտ է, հերթական անգամ ցույց տվեցին իրենց անհիմն լինելը։ Այդ դիրքորոշումը կրեց ջախջախիչ պարտություն, ինչպես նաև՝ միակողմանի, ագրեսիվ և չհրահրված հարձակման մոտեցումը»։

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը նպաստել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը՝ առաջնորդվելով միջազգային իրավունքով, սեփական ազգային շահերով և մարդասիրական նպատակներով։ «Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործընթացում լիովին համահունչ է եղել մեր ազգային շահերին, միջազգային իրավունքին և իրական մարդասիրական նպատակներին»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment