Խոշոր ավտովթարներ Հայաստանում․ Լուսանկարներ •

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 10։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարին բախվել են Լոռու մարզի բնակիչներ 35-ամյա Անդրանիկ Ե․-ի վարած «Mercedes» մակնիշի և 39-ամյա Յուրի Ն․-ի վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և «Lexus GX470»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Գայանե Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների հետ ուղղել ավտոմեքենան։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վաչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Blog ImageԱպրիլի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին, Մասիսի վարչական տարածքում բախվել են «Ford Transit», բեռնատար «Գազել», «Mercedes», «Volkswagen» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի գնդի պարեկները դուրս են եկել դեպքի վայրից։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոնները ու սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Պարեկների աշխատանքները տեղում ղեկավարել են ՊԾ Արարատի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանն ու Արթուր Կոծինյանը։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Ford»-ի վարորդը, ով բախվել է նշված ավտոմեքեններին, ինչի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է։

Blog Image

Ապրիլի 7-ին, ժամը 17։17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Howo» մակնիշի բեռնատարը, «Kia», «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Howo» մակնիշի բեռնատարը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի արդյունքում տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Արգելապատնեշին բախվելու հետևանքով երկաթբետոնե սյունն ընկել է «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Blog Image

Leave a Comment