Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։

«Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցներից հետո… ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմանի հրադադար», – գրել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ Իրանը համաձայնել է երաշխավորել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է ծառայել որպես բանակցությունների աշխատանքային հիմք։

«Միացյալ Նահանգների և Իրանի միջև նախկինում առկա անհամաձայնությունների գրեթե բոլոր կետերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես հաստատել և պաշտոնականացնել համաձայնագիրը», – հավելել է նա։

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։

Leave a Comment