ՄԱԿ-ում Իրանի ​​ներկայացուցիչ. Բոլոր հետևանքների պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և Իսրայելի վրա

Իրանը Միացյալ Նահանգներին և Իսրայելին լիովին պատասխանատու է համարում հետագա բոլոր հետևանքների համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

«Միացյալ Նահանգները և Իսրայելի ռեժիմը պատասխանատվություն կկրեն հետագա բոլոր հետևանքների համար՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային», – ասել է դիվանագետը։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը ցավալի և մտահոգիչ է անվանել այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, աշխարհի աչքի առաջ, սպառնում է ոչնչացնել Իրանի ողջ քաղաքացիական ենթակառուցվածքը։

«Ցավալի և մտահոգիչ է, որ ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ Միացյալ Նահանգների նախագահն անամոթաբար և լկտիաբար սպառնում է ոչնչացնել Իրանի ողջ քաղաքացիական ենթակառուցվածքը, այդ թվում՝ կամուրջները, էլեկտրակայանները և էներգետիկ օբյեկտները, սահմանելով վերջնաժամկետ և բացահայտ հայտարարելով պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մտադրության մասին», – ընդգծել է իրանցի դիվանագետը։

Leave a Comment